Quake engine

Տեսակխաղային շարժիչ
Հեղինակid Software
Նախագծումը՝id Software
Գրված է՝GNU assembler?, C և Ասսեմբլեր լեզու
ՕՀDOS և Windows
Շարժիչխաղի շարժիչ
Լույս տեսավ՝1995
ՊլատֆորմWindows, IBM PC compatible? և PlayStation
ԱրտոնագիրGNU GPL 2+[1]
ՆախորդDoom engine
ՀաջորդQuake II engine?
Կայքidsoftware.com
Ելակոդgithub.com/id-Software/Quake

Quake engine (հայերեն՛ Quake-ի շարժիչ), խաղային շարժիչ, որը մշակվել է 1996 թվականին ամերիկյան id Software ընկերության կողմից՝ Quake առաջին դեմքով հրաձիգում օգտագործելու համար։ Quake շարժիչը առաջին շարժիչներից մեկն էր, որը կարող էր իրական ժամանակում մշակել ամբողջությամբ 3D գրաֆիկա։ Շարժիչի զարգացումները ընկերությունը կիրառել է հաջորդ սերնդի խաղային շարժիչների մշակման մեջ՝ id Tech 2 և id Tech 3, որոնք ստեղծվել են համապատասխանաբար Quake II և Quake III Arena խաղերի համար։

Համաձայն id Software-ի ավանդույթի, հաջող կոմերցիոն լիցենզավորումից որոշ ժամանակ անց շարժիչը հասանելի դարձավ անվճար օգտագործման համար GNU Ընդհանուր հանրային լիցենզիայի պայմաններով, ինչը ենթադրում է դրա բովանդակությունը պատճենելու, փոփոխելու և տարածելու իրավունք։ Սա մեծ ազդեցություն ունեցավ բաց կոդով աշխարհի զարգացման վրա, ինչպես նաև առաջացրեց մեծ թվով պատառաքաղներ՝ երրորդ կողմի խաղային շարժիչներ՝ հիմնված Quake շարժիչի վրա։

Doom շարժիչի նման, Quake շարժիչը օգտագործում է BSP ծառերի համակարգ։ Շարժիչը նաև օգտագործում է gouraud ստվերավորում շարժվող առարկաների համար և լուսային քարտեզներ՝ ստատիկ օբյեկտների համար։

Շարժիչի նախնական տարբերակը աջակցում է DOS և Windows օպերացիոն համակարգերին, սակայն բաց կոդով կոդը և OpenGL ստանդարտի օգտագործումը լայն հնարավորություններ են տալիս ծրագիրը տեղափոխելու այլ օպերացիոն համակարգեր կամ հարթակներ (օրինակ, խաղային վահանակ)։

  1. https://github.com/id-Software/Quake/blob/master/gnu.txt

© MMXXIII Rich X Search. We shall prevail. All rights reserved. Rich X Search